Հունաստանի դեֆոլտը կկասեցնեն
Եվրոպական երկրների ֆինանսների նախարարները երեկ՝ փետրվարի 20-ի գիշերը 13 ժամ բանակցելուց հետո համաձայնության են եկել Հունաստանին շտապ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում։
Ըստ այդմ՝ Հունաստանին կտրամադրվի 130 մլրդ եվրո օգնություն, երկրի գլխին կախված դեֆոլտը կանխելու նպատակով։ Հունաստանի իշխանությունները հայտարարել էին, որ մարտի 20-ին լրանում է պետական պարտատոմսերի վճարման վերջնաժամկետը եւ այդ օրն էլ կհայտարարվի դեֆոլտ,- տեղեկացնում է BBC-ին։
Հունաստանը պարտավորվել է մինչև 2020 թվականը պետական պարտքը նվազեցնել ՀՆԱ-ի 120,5%-ով։
5 տարվա ֆինանսական անկման հետեւանքով Հունաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 160%-ը։
Հունաստանը սնանկացումից փրկելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել եվրոգոտու ֆինանսների նախարարաների խմբի նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի մասնակցությամբ։ Նրա խոսքերով, իր խմբի համաձայնությունը թույլ կտա էականորեն կրճատել Հունաստանի պարտքը եւ հնարավորություն կընձեռի կայունություն գրանցել եվրագոտու անդամ երկրին։