A
A
Ձերբակալել են միջուկային օբյեկտի ղեկավարին
Կանադայում ձերբակալվել է Ղազախստանի միջուկային էներգիայի Ազգային (Կազատոմպրոմ) ընկերության նախկին փոխնախագահ Ռուստամ Տուրսումբաևը, որը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ ավելի քան 20 մլն դոլար հափշտակելու մեղադրանքով,- տեղեկացնում է «Newsru.ru»-ն։
49 ամյա Տուրսունբաևը ձերբակալվել է ոչ թե հետախուզման մեջ լինելու փաստի այլ ներգաղթի օրենքները խախտելու պատճառով։ Այս մասին հաղորդել է Ղազախստանի ՆԳՆ-ն։
Ըստ աղբյուրի՝ Տուրսումբաևը հայրենիքում կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ, այդ թվում՝ կողոպուտներ իրականացնող հանցավոր խմբեր ստեղծելու, հարկերից խուսափելու, կեղծ փաստաթղթեր ու անձնագրեր ստեղծելու և այլ հանցագործություններ կատարելու համար։