Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գտել են «Կոնկորդիայի» վերջին զոհերին

Հասարակություն
f90cc34f542f89157bcd1a9aaee781a2

Աղետի ենթարկված իտալական «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի դժվար անցանելի և ճզմված հատվածներից մեկում հայտնաբերվել են ևս 8 զոհերի մարմինները, որոնց ստորջրյա փրկարարները փնտրում էին ավելի քան մեկ ամիս։ Առայժմ նրանցից մի քանիսին է հաջողվել հանել ջրից և պարզել ինքնությունը։

Այսպիսով՝ հաստատվեց 25 մարդկային զոհերի պաշտոնական վարկածը։

Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» շքեղ զբոսանավը, որի կառուցման վրա ծախսվել է մոտ 450 մլրդ եվրո, աղետի ենթարկվեց այս տարվա հունվարի կեսերին՝ բախվելով իտալական Ջիլիո կղզու ափերին մոտ գտնվող ստորջրյա խութերին։ Նավում գտնվում էին 4200 ուղևորներ։
Աղետի հանգամանքները պարզվել են։ Մեղավորը նավի նավապետն է, որն աղետի պահին հարբած զվարճանալիս է եղել մի մոլդավուհու հետ։ Բացի այդ, նա առաջինն է լքել նավը։

Հարբած նավապետը սխալ ցուցումներ է տվել նավաստիներին, որի հետևանաքով նավը բախվել է խութերին։