Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռուստացույցով է ճանաչել խարդախին

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 22-ին մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ հայտնել էր, որ նախորդ երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Կառլեն Սանոյանին, որը հունվարի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի 51 շենքի բնակարաններից մեկը վարձակալությամբ իրեն հանձնելու պատրվակով, նույն պողոտայում գտնվող գրավատանը խարդախությամբ իրենից վերցրել էր 130.000 դրամ:

Փետրվարի 23-ին ոստիկանություն է ներկայացել մեկ այլ քաղաքացի և հայտնել, որ իր որդին (10-րդ դասարանի աշակերտ) դիտելով հաղորդումը՝ ճանաչել է Կ. Սանոյանին, որը 2011 թ. հոկտեմբերին ներկայանալով Մարատ անվամբ և չարաշահելով վստահությունը՝ խաբեությամբ հափշտակել է նրա բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:

Հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:

Հյուրասենյակից հեռախոս է գողացել

Փետրվարի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված, 38-ամյա Արմեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին, ժամը 13.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Բաղրամյան գյուղի բնակիչներից մեկի տանը՝ հյուրասենյակից գողացել է բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն:

Կանեփանման զանգված

Փետրվարի 23-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 63-ամյա Ռուդիկ Ա.-ին, որի կիսաբաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված կանեփանման զանգված:

Ռուդիկ Ա.-ն հայտարարել է, որ թմրանյութը պատրաստել է օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին

Փետրվարի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: