Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատն ավարտվեց (տեսանյութ)

Հասարակություն
10ad559206d80e9bf4bff82362230139

Փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով դատավճիռը կհրապարակվի մարտի 7-ին:

Այսօր Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին ներկայացրեց հայցադիմումը և հայտարարեց, որ, որպես հատուցում, թերթից պահանջում է 18 մլն դրամ:

Հիշեցնենք, որ փաստաբանը «Հրապարակի» դեմ հայց է ներկայացրել թերթի կայքում տեղ գտած ընթերցողների մեկնաբանություններից ազդված:

Արթուր Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դատավորին ասաց, որ դիմող կողմը համաձայն է պահանջված գումարը ստանալ 6 տարվա ընթացքում՝ ամիս 250 հազար դրամ:

«Հրապարակ» օրաթերթի շահերի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը, սակայն, նշեց, որ ընթերցողների մեկնաբանությունների հետ օրաթերթն ընդհանրապես կապ չունի և ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել այլ անձանց կարծիքների համար: