A
A
Կրկին ռումբի մասին ահազանգ Պուշկինի փողոցում (տեսանյութ)
Այսօր ժամը 18.15 ոստիկանություն` 1-02, ահազանգ է ստացվել, որ Պուշկինի 56 հասցեում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության, Ազգային անվտանգության համապատասխան ծառայությունների եւ արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման ջոկատը: Երկու կինոլոգ շներով նշված հասցեում տեղակայված դեղատան տարածքը զննելուց հետո ակնահյտ էր, որ ահազանգը կեղծ է:
Այդ ընթացքում սակայն հսկողության տակ էր վերցված նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը :
Դեղատան տնօրեն Ստեփան Ավանեսյանը ոստիկաններից էր իմացել ահազանգի մասին: Նրա համար անհասկանալի է, թե ում կարող է պետք լիներ նման բան անել. «Ոչ մրցակից ունենք, ոչ թշնամի»,-Ա1+ ի հետ զրույցում ասաց դեղատան տնօրենը: