A
A
Մաշտոցի այգում սպասում են շինարարներին
«Ըստ քաղաքապետարանի` այսօր շինարարները պետք է լքեն այգու տարածքը: Մենք սպասում ենք շինարարների հայտնվելուն, եթե հայտնվեն, մենք կանցնենք արդեն ուրիշ գործունեության»,- այսօր «Ա1+»-ին ասաց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Քիչ առաջ, այգի ժամանեցին նաև Գյումրիի և Վանաձորի ակտիվիստները: Գյումրիից ժամանած ակտիվիստ Գեդեոն Սիմոնյանն ասում է, որ իրենք ամեն օր գնացքով գալիս են պայքարող բնապահպաններին միանալու նպատակով: Նրանք իրենց պատրաստակամությունն ու զորակցությունն են հայտնում բնապահպաններին՝ ցանկացած հարցում:
Հիշեցնենք, որ բնապահպանները Երեւանի քաղաքապետարանից պահանջում են չեղյալ հայտարարել պուրակում առեւտրի կրպակներ տեղադրելու մասին որոշումը։
Տեղեկացնենք, որ կրպակների տեղադրման գործընթացը ժամանակավորապես դադարեցված էր։