Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստներին փակել են հոգեբուժարանում

Հասարակություն
9eb13c663adf5ff553fe96bc76da5eb7

Մոսկվայում «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով պիկետներին մասնակցած ակտիվիստներին իշխանությունները պատժում են 37-ականների ոգով՝ նրանց փակում են հոգեբուժական հիվանդանոցներում,- տեղեկացնում է «Эхо Москвы»-ն։

««Համերաշխություն» շարժման ակտիվիստ Նադեժդա Նիզովկինային Կարմիր հրապարակում անցկացված բողոքի ցույցին մասնակցելու համար բռնի ուժով տարել են Գաննուշկինի անվան հոգեբուժական հիվանդանոց»,- տեղեկացնում է աղբյուրը։

Անցյալ շաբաթ նույն հաստատությունն են տարել նաև Վերա Լավրեշինային՝ «Другая Россия»-ից։

Այսօր հայտնի է դարձել, որ բժիշկները կոնսիլիում են հրավիրել, որպեսզի որոշեն «ինչպե՞ս վարվել նրանց հետ»,- գրում է «Gazeta.ru»-ն։