Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի պուրակում արշալույսը խաղաղ է եղել

Հասարակություն
4bd9c1e2dffd3afacbd27594cb753090

Մաշտոցի պուրակում շարունակվում է բնապահպանների հերթապահությունը։ Արդեն 18 օր է, կանաչ տարածքների պահպանության ջատագովները պայքարում են Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից պուրակում առեւտրի կրպակներ տեղադրելու՝ քաղաքապետարանի որոշման դեմ։

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առայժմ որեւէ շինարար չի երեւացել պուրակում, իսկ ակտիվիստները կամաց- կամաց հավաքվում են։

Այսօր ժամը 13.00-ին նրանք պուրակից դեպի Եռաբլուր երթ են կազմակերպելու, հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթյան զոհերի հիշատակին, իսկ ժամը 16.00-ին նախատեսված է լուսանկարների ցուցահանդես։