A
A
Կրկին զինվոր է մահացել
Փետրվարի 29-ին ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում, նախնական տվյալներով իրեն ամրակցված ինքնաձիգից սպանվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանը:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար կատարվում է քննություն: