Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգար Օհանյանի դատը հետաձգվեց (տեսանյութ)

Հասարակություն
14bbe000484cb95e9d0993218bd96152

ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի փաստաբանը՝ Լիաննա Գրիգորյանն այսօր չէր ներկայացել դատարան։

«Ա1+»-ի լրագրողը դատարանից հաղորդում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր վերսկսված դատական նիստում հայտարարեց, որ փաստաբանի բացակայությունն անհարգելի է։

Նշելով, որ փաստաբան Գրիգորյանը դատարանին գրություն էր ուղարկել, որում հայտնել էր, որ վատառողջ է, դատավորը հայտարարեց, որ համապատասխան բժշկական փաստաթուղթ չի ստացել փաստաբանից, ուստի նիստը հետաձգելու մասին նրա միջնորդությունը մերժում է։

Ամբաստանյալ Կարախանյանը, սակայն, նիստը հետաձգելու մասին ներկայացրել է մեկ այլ միջնորդություն, խնդրելով, որ առանց իր փաստաբանի ներկայության նիստ չգումարել։

Միջնորդությունը բավարարվել է եւ նիստը հետաձգվել մինչեւ մարտի 13-ը ժամը 11։30-ը։

Տեղեկացնենք, որ դատաքննությունը գտնվում է դատական վիճաբանության փուլում եւ այսօր մեղադրական ճառով հանդես պիտի գար դատախազ Հարություն Հարությունյանը։