Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները մեկնում են Ստեփանակերտ

Հասարակություն
c889a23ff86efef59d55a0295046ec70

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր աշխատանքային այցով Երեւանից կմեկնեն Ստեփանակերտ։

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ տեղի կունենա հանդիպում ավանդական ձեւաչափով՝ համանախագահները կհանդիպեն հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի եւ նախագահի աշխատակազմի անդամների հետ։

«Կքննարկվեն վերջին շրջանում ավանդական դարձած հարցեր՝ սահմանին տիրող վիճակի, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված։ Ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորը կծանոթանա երկրի ղեկավարության եւ խնդրի վեևրաբերյալ երկրի պաշտոնական տեսակետների հետ։ Ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս անդրադարձ կկատարվի հակառակ պայմանավորվածությունների՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին, որոնք երբեմն ավարտվում են մահվան ելքով։ Հայտնի է, որ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով, այս հարթության մեջ առաջընթաց չկա», - նշեց Դավիթ Բաբայանը։