Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոլֆի գնդակի չափ կարկուտ` ԱՄՆ-ում

Հասարակություն
829d6dd5fe187e3c83662fc24a89de4f

Ամերիկյան մի շարք նահանգներում չեն դադարում տորնադոները։ Երեկ՝ մարտի 2-ին կործանարար փոթորիկ է եղել ԱՄՆ-ի Ինդիանա, Կենտուկի, Ալաբամա և Օհայո նահանգներում։ Նախնական տվյալներով, զոհվել է առնվազը 28 մարդ։

Տարերային աղետը գետնին է հավասարեցրել ու քարուքանդ արել բազմաթիվ տներ, գետնել էլեկտրական սյուներեր, արմատախիլ արել ծառեր, տեղից պոկել ավտոմեքենաներ,- տեղեկացնում է «Vesti.ru»-ն։

Հիմնական հարվածը, սակայն, հասցվել է Ինդիանա նահանգին։ Այստեղ տարերքը երկրի երեսից սրբել է Մէրիսվիլ քաղաքը։

Աղետի գոտու մի շարք վայրերում փոթորիկն ուղեկցվել է ջրհեղեղներով ու կարկուտով։ Ալաբամայում տեղացել է գոլֆի գնդակի մեծության կարկուտ, որի պատճառով լուրջ վնասվածքներ է կրել տեղի բանտը։

Աղբյուրը հայտնում է, որ բանտում իրենց պատիժը կրող 2 հազար բանտարկյալներից ոչ ոք չի փախել։