Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է պակասում հայաստանցիներին (տեսանյութ)

Հասարակություն
786643dbb701cee686289f52f4b9d446

Ի՞նչ է պակասում հայաստանցիներին՝ լիարժեք քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար։ Արդարադատութան նախարարության տվյալներով, 2011-ի դրությամբ Հայաստանում գրանցված են շուրջ 5000 հասարակական միավորումներ։

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը գտնում է, որ մեզանում քաղաքցիական հասարակության կայացմանը խանգարում է հասարակական անտարբերությունն ու հիսաթափությունը։

«Երեւույթներին արձագանքում ենք այն դեպքում, երբ այն վերաբերում է անմիջապես մեր բակին, մեր մտերիմներին կամ անձամբ մեզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պարոն Հովհաննիսյանը։

Պարոն Հովհաննիսյանը նորմալ է համարում հասարակական շարժումների փոխակերպումը՝ քաղաքական շարժումների։ Հասարակական պայքարի բովով անցած եւ կոնկրետ խնդիրների մասին հստակ պատկերացում ունեցող երիտասարդներն, ըստ նրա, կարող են հաջողությամբ համալրել քաղաքական էլիտայի շարքերը։

«Բայց պետք է ազնիվ լինել՝ եթե հասարակական շարժումը վերածվում է քաղաքականի, պետք է հռչակել դրա մասին, այլ ոչ թե ոչխարի մորթի պահելով գայլի ֆունկցիաներ կատարել»,- պարզաբանեց Հանրային խորհրդի անդամ։