Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուրտը վերադառնում է Եվրոպա

Հասարակություն
90ca50975d89542a07a0eeab9ecf5e60

Երեկ և այսօր տեղացող առատ ձյունը կաթվածահար է արել Ֆրանսիայի հյուսիսային շրջանը:

Խցանումները մի քանի ժամով խափանել են «Լիլ» օդանավակայանի աշխատանքները՝ հետաձգվել են տասնյակ ավիաթռիչքներ:

«Նոր» և «Պա դե Կալե» դեպարտամենտներում 140 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:

Ընդհատումներով աշխատում են գնացքները: Լիլից Փարիզ ուղևորվող գնացքը տեղ է հասել 8 ժամ ուշացումով:

Նման վիճակում է նաև հարևան Բելգիան: Այստեղ առանց հոսանքի է մնացել ավելի քան 100 հազար տուն: