Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կներկայացվի Գերմանիայում

Տնտեսություն
33a1938e53c98799d9b7802d3599da2d

Մարտի 7-11-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 16 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայում կայանալիք «ITB'2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այս տարի ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 180 երկրների ներկայացուցիչներ։

«ITB'2012»-ի շրջանակներում նախատեսված է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հանդիպումը Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի հետ և մասնակցությունը «Մեծ մետաքսե ճանապարհ» զբոսաշրջային երթուղու զարգացմանն ուղղված «UNWTO»-ի նախարարական հանդիպմանը:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվում է Գերմանիայում ՀՀ դեսպանատան և Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության (DVR) հետ ՀԱՄՀ համագործակցությամբ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
Հանրային կապերի գրասենյակը։