Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չէր կարողացել իջնել տանիքից

Հասարակություն
2d81bef4f976e0620b8fb7fc2125042d

Երևանի Դուրյան փողոցի թիվ 4 տան տանիքում վատացել է բնակչի ինքնազգացողությունը:

Բժիշկների կողմից անձին ցուցաբերվել է բուժօգնություն, սակայն տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը:

Փրկարարները տուժած` 1953 թ. ծնված Արամայիս Ղազարյանին իջեցրել են տանիքից, այնուհետև շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: