A
A
Քարաթափում. երթեւեկությունը դարձել է միակողմանի
Ժամը 13.00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին` Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ քարաթափման հետևանաքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ Տրանսպորտի և կապի, ՀՀ Քաղաքաշինության նախարարությունների պատասխանատուները և «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ն:
«Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացնում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը;