A
A
ԱԻՆ. Քարանձավի մուտքը մասնակի փակվել է
Մարտի 13-ին, ժամը 12.35 ֊ին Մոզրովի քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Քարանձավում, առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 50֊70 խմ հողազանգված, մասնակի փակելով երկրորդ մուտքը: Զոհեր եւ տուժածներ չկան:
Այս մասին արտակարգ իրավիճակների նախարարությանը հայտնել է Վայոց ձորի Գնիշիկի գյուղապետը։