Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները կենդանի պատ են կազմել (տեսանյութ)

Հասարակություն
afcfb1e01c525033b1f850a39b4849dc

Մաշտոցի պուրակի համար պայքարող երիտասարդները երթով հասան Կառավարության շենք։

20-25 երիտասարդներն անցան Արամի , Աբովյան փողոցներով՝ թմբուկ զարկելով, կանաչ, մաքուր Երեւան պահանջող կարգախոսներ հնչեցնելով։

«Ապամոնտաժեք»,- սա հիմնական պահանջն է, որը ներկայացնում են բնապահպանները՝ քաղաքային իշխանություններից պահանջելով Աբովյան փողոցից հանված կրպակները չտեղադրել Մաշտոցի պուրակում։

Երկու տասնյակից մի քիչ ավել բնապահպաններին ուղեկցում էին համարյա 15 ոստիկան։

Բնապահպանները միացան կառավարության շենքի առաջ ամեն հինգշաբթի ակցիա անող խմբերին, այդ թվում՝ զոհված զինծառայողների հարազատներին, թոշակառու օդաչուներին։

Ոստիկանները կենդանի պատ են կազմել կառավարության շենքի առաջ եւ որեւէ մեկի թույլ չեն տալիս մոտենալ շենքին։

Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտարարեց, թե իրենք իրավունք ունեն ցրել ակցիան, եթե նրանք շարունակեն աղմկել։ Ըստ նրա՝ այդ աղմուկը խանգարում է Կառավարության աշխատանքին։