Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ. «Օրենքը չի արգելում վրանի տեղադրումը»

Հասարակություն
042ebed72a5d0f3d2d010979d538f594

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պահանջում է վերականգնել Մաշտոցի պուրակում խաղաղ ցուցարարների մեկ վրան ունենալու իրավունքը։ Նա հայտարարություն է տարածել.


«Մեր աշխատակազմի արագ արձագանքման ծառայության իրավապաշտպանները վերջին օրերին մի քանի անգամ այցելել են Մաշտոցի պուրակ՝ վրանի տեղադրման համար ոստիկանության որոշ աշխատակիցների կողմից ստեղծված ոչ իրավաչափ խոչընդոտները վերացնելու նպատակով: Մեր իրավապաշտպանների բազմակի միջամտության արդյունքում տեղադրվել է մեկ վրան, որը մարտի 14-ի ուշ երեկոյան ոստիկանների կողմից ապամոնտաժվել է:
Դեռևս 2011 թվականի մարտին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ընթացքում անհրաժեշտ վրանի տեղադրման վերաբերյալ հանդես եմ եկել հայտարարությամբ: Այդ հայտարարության հիմնական իրավական դիրքորոշումները վերաբերելի են նաև Մաշտոցի պուրակում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների մեկ վրանի ապամոնտաժման գործողություններին: Հաշվի առնելով ստորև ներկայացված հիմնավորումները՝ հանրությանը և հատկապես ոստիկանությանը մեկ տարի անց կրկին հայտնում եմ, որ անձանց կողմից մեկ վրանի տեղադրումը որպես հավաքն ուղեկցող գործողություն ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսևորվում է հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ ցուցարարների համար՝ իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման պարտավորության պահպանման անհրաժեշտության մեջ: Բացի այդ, հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք է կանխարգելի ոչ մշտական կառուցվածքների և վրանների տեղադրումը:

Վերոհիշյալ եզրակացությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչ միջոցներ կիրառելու պետության պոզիտիվ պարտավորության բովանդակությունից, առողջության պահպանման իրավունքի ապահովման' պետության համապատասխան պոզիտիվ պար¬տա¬վո¬րու¬թյուն¬ներից, ինչպես նաև այն հանգամանքից, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է հավաք անցկացնելիս վրաններ կամ այլ ժամանակավոր կառույցներ տեղադրելու վերաբերյալ արգելքի մասին դրույթը:

Ավելին, հավաքներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով, որտեղ ամրագրված է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին ոստիկանության կողմից աջակցություն ցուցաբերելու պարտականություն նախատեսող դրույթը:

Ելնելով ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի պահանջներից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունից, ինչպես նաև ղեկավարվելով մարդասիրության հիմնարար սկզբունքով՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը թույլատրել վրանի տեղադրումը»: