A
A
Մարգար Օհանյանի պատժի չափը չի հրապարակվում
Արդեն երրորդ անգամ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Ինչպես երկու օր առաջ, այսօր էլ դատը հետաձգվեց Մարգար Օհանյանի փաստաբանի՝ Մկրտիչ Վասակյանի վատառողջ լինելու պատճառով։
Հիշեցնենք, որ դատաքննությունն ավարտված է։ Այսօր մեղադրող դատախազը պետք է կարդար մեղադրական ճառը եւ դատարանից պահանջեր ՃՈ նախկին պետի եւ մյուս ամբաստանյալների համար նախատեսված պատժաչափը։
Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 27-ին։