Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արմավիան» եւ «Զվարթնոցը» վերջապես հաշտվեցին

Հասարակություն
0c7929b92599bb30f1e4a56a2af7a53f

Տարօրինակ պատմություն է ստեղծվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության եւ «Արմավիա» ավիաընկերության միջեւ։

«Արմավիա»-ն այսօր որոշել էր դադարեցնել մեկնարկած բանակցությունները։ Այդ առիթով էլ «Զվարթնոց»-ը ասուլիս էր հրավիրվել օդանավակայանում, սակայն ասուլիսից րոպեներ առաջ հայտարարվեց, որ նրանց միջեւ նոր համաձայնագիր էր ստորագրվել։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը «Ա1+»-ին հայտնեց, որ համաձայն ստորագրված պայմանագրի՝ պարտքերի մարման գրաֆիկ է կազմվել։

Մարտի 31-ից «Արմավիան» մաս-մաս պետք է մարի 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտքը։ Համաձայնության են եկել նաեւ նոր սակագների շուրջ։

Հիշեցնենք, որ այսօր «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը հայտարարել էր, որ «Արմավիան» դադարեցրել է բանակցությունները։