A
A
Ավտոմեքենայով իրավական օգնություն կցուցաբերի (տեսանյութ)
Հայաստանի առաջիկա ընտրական գործընթացներն առավել թափանցիկ դարձնելու նպատակով, տարեսկզբին Եվրահանձնաժողովը 1,7 միլիոն եվրո արժողությամբ աջակցության ծրագիր էր հաստատել։ Օմբուդսմենի գրասենյակին այդ գումարից 280 հազար եվրո կտրամադրվի։
«Այս գումարը կծախսվի շուրջ հարյուր իրավաբանների, ավտոմեքենաների եւ հեռահաղորդակցման ծախսերի վրա եւ այդ ավտոմեքենաների օգնությամբ մարդիկ պետք է ստանան իրավական օգնություն՝ ընտրական ողջ գործընթացի ժամանակ։ Դրանից զատ, գրասենյակը կստանա 6 ավտոմեքենա եւ 6 մարզային գրասենյակների տեխնիկական գույքը՝ համակարգիչներ»,- պարզաբանել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։
Իսկ մանրամասները՝ տեսանյութում։