A
A
Դատավորը զրկվեց աշխատավարձի 25 տոկոսից
Այսօր կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը։
ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանին և Գրիշա Մելիք-Սարգսյանին հայտարարել նախազգուշացում, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի կայքը՝ դատավորներին պատժելու պատճառը չնշելով։