Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

80-ամյա սփյուռքահայը դատարան է դիմել

Հասարակություն
d1e2fc3b357b44ad21bbd5da2a320d10

2012թ. մարտի 20-ին ժամը 11:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Ա.Տեր-Պետրոսյան) տեղի կունենա սփյուռքահայ ներդրող Ժորժ Թոմասյանի և նրա ներկայացուցիչների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ նա պահանջում էր վերացնել Կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ Կամո Սահակյանի կայացրած նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ։
Իսկ խնդիրն այն է, որ Ժորժ Թոմասյանը այդպես էլ չի հասկացել, թե որտեղ են կորել շինարարության իրականացման համար իր կողմից մուծված միլիոնները:

Այս մասին հայտնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը։