Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցների դրոշները կփոխեն

Հասարակություն
d096f80c60c5127bfae538677b44c614

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կառույցների մասնագետների հետ կազմակերպվել են քննարկումներ և ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Անդրադառնալով քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով ծնողների կողմից հնչած անհանգստություններին կապված դպրոցներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքության հնարավոր դեպքերի մասին`քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել դրանք բացառելու ուղղությամբ:

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ՀՀ դրոշները նորերով փոխարինելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հենասյուների տեղադրման հարցի հետ կապված` հանրակրթության վարչության պետը զեկուցել է նաև, որ դրանք ամբողջությամբ հաշվառված են և շուտով այդ աշխատանքները կմեկնարկեն: