A
A
Հույներին հրավիրել են Հայաստան
Մարտի 22-ին ՀՀ հանրային խորհրդի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի պատվիրակությունը:
Այցի շրջանակներում ՀՀ հանրային խորհրդի և Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի միջև կկնքվի փոխգործակցության համաձայնագիր:
Հունական պատվիրակության կազմում են Հունաստանի տնտեսական, սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը, գլխավոր քարտուղար Ապոստոլոս Քսիռաֆիսը և Արտաքին կապերի պատասխանատու Մարթա Թեոդորոն: