Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն դեսպանատան մոտ (տեսանյութ)

Հասարակություն
eb300919c94d75c5fb3d2bf5fc90a88a

Ֆրանսիայում Ինդոնեզիայի դեսպանատան մոտ այսօր՝ մարտի 21-ի վաղ առավոտյան, պայթյուն է տեղի ունեցել։

Քննիչներն արդեն հասցրել են գտնել մի քանի ականատեսների, որոնք նկատել են, թե ինչպես են 3 անհայտ մարդիկ մոտեցել դեսպանատանը, ինչ-որ բան դրել շենքի ճակատամասին, իսկ մի քանի րոպե անց պայթյուն է լսվել։

Ոստիկանները մոտ 50 մետր շառավիղով հայտնաբերել են պայթուցիկ սարքի բեկորները։

Այս պահի դրությամբ ահաբեկչական ոչ մի խմբավորում պայթյունի պատասխանատվությունը իրեն չի վերագրել։