Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկահայ նոր հանցախումբ է բացահայտվել

Հասարակություն
85cb0e140dc5801374b1a54dcee436a7

ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը հայտնել է, որ ամերիկահայ հանցավոր խմբավորման 4 անդամներ մեղադրվում են բանկային մեքենայությունների եւ անձնական տվյալների գողության մեջ։

Աա Կալիֆորնիայի պատմության մեջ մինչեւ հիմա կատարված նմանատիպ ամենախոշոր հանցագործություններից մեկն է:

33-ամյա Արման Շարոպետրոսյանը, 39-ամյա Կարեն Մարկոսյանը, 28-ամյա Արտուշ Մարգարյանը եւ 28-ամյա Քրիստինե Օհաջանյանը մեղավոր են ճանաչվել մի շարք հոդվածներով: Նրանցից յուրաքանչյուրին ամեն մի ծանր հանցանքի համար 30 տարվա ազատազրկում է սպառնում: Եվ ընդհանուր առմամբ, նշվում է, որ մի քանի հոդվածներով մեղադրվող Շարոպետրոսյանը հնարավոր է դատապարտվի 164 տարվա ազատազրկման, մյուսներին եւս մի քանի տասնյակ տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հանցավոր խումբը 6 տարվա ընթացքում ավելի քան 10 միլիոն դոլար է հափշտակել:

Ըստ դատախազության` խմբի պարագլուխը Արման Շարոպետրոսյանն է,ով բանտում է։

Ըստ գործի նյութերի, Շարոպետրոսյանը` իր հանցակից Անգուս Բրովնի հետ, անօրինական ձեւով մեկուսարան բերված բջջային հեռախոսի միջոցով համակարգել է խմբի աշխատանքների սխեմաները՝ գողանալու համար տասնյակ մարդկանց սոցիալական անվտանգության համարներ, ծննդյան տարեթվեր, անձնական այլ տվյալներ։

Դրանց միջոցով գումարներ են հանել նրանց բանկային հաշիվներից, գումարներ կանխիկացրել, կեղծված ստորագրություններով չեկեր են դուրս գրել:

Հանցախմբի հիմնական անդամներից բացի, այս բազմաճյուղ գործում ընդհանուր առմամբ 20 մեղադրյալ է ներգրավված։