A
A
Աշոտյանի գլխավորած ՀՈՒՖ-ին գնահատեցին
Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիան, որի նախագահում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի լիիրավ անդամ:
Նման որոշում է կայացրել Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի վեհաժողովը, որին մասնակցել են 44 երկրներ։
Հուլիսի 13-23-ը Իսպանիայի Կորդոբա քաղաքում կկայանա Եվրոպական ուսանողական անդրանիկ օլիմպիադան, որին կմասնակցեն նաև Հայաստանի ուսանող-մարզիկները: