A
A
Ակցիա արեցին դատարանի առջեւ (տեսանյութ)
«Կյանքի խոսքն» ընդդեմ Իրավունքի թերթի. այս հայցն այսօր քննեց
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը:
Կրոնական կազմակերպությանը վիրավորել է 2011թ.հոկտեմբերին «Իրավունք» թերթում հրապարակված «Ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով հոդվածը:
Այսօրվա նիստի ընթացքում դատարանը կողմերին ներկայացրել է իրենց իրավունքները: Հաջորդ նիստը տեղի կունենա ապրլի 13-ին, ժամը 16-ին:
Դատաքննության ողջ ընթացքում ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեւը բողոքի ակցիա էր կազմակերպել դատարանի առաջ՝ ի պաշտպանություն իրենց պաշտոնաթերթի` «Իրավունքի»:
Մանրամասները տեսանյութում