Բնապահպանները չկարողացան ներս մտնել (տեսանյութ)
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով այսօր Վանաձորում կազմակերպվել էր «Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի» վերաբերյալ հանրային քննարկում։
«Ի պաշտպանություն Թեղուտի» բնապահպանական խումբը հրաժարվել էր մասնակցել քննարկմանը, սակայն այսօր մեկնել էր Վանաձոր եւ ակցիա կազմակերպել։
Չնայած բոյկոտին՝ ակցիայի մասնակիցներն այսօր ցանկացան մտնել դահլիճ, սակայն նրանց թույլ չտվեցին։
Նշենք, որ խումբը կարծում էր, որ այս քննարկումը իմիտացիոն բնույթ է կրում։ Նրանք ենթադրում ենք, որ ՀՀ Կառավարությունը փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե իբր ջանք է գործադրում` ապահովելու Օրհուսի կոնվենցիայից բխող միջազգային պարտավորությունները:
Ընդամենը մի քանի օրից` մարտի 27-31-ը Ժնեւում տեղի է ունենալու ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննվելու է Թեղուտի գործով Հայաստանին ներկայացված պահանջների կատարման ընթացքը: