A
A
82-ամյա կինը` անօգնական
Այսօր առավոտյան Փրկարար ծառայությունում Երեւանի Մխիթար Հերացու փողոցի թիվ 22 շենքի 2-րդ մուտքի 20-րդ բնակարանից ահազանգ է ստացվել, որ բնակիչը վատառողջ է եւ չի կարողանում բացել բնակարանի դուռը:
Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերաատիվ խումբը: Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով բացվել է բնակարանի դուռը եւ ներսում անօգնական վիճակում հայտնաբերվել է 1930թ. ծնված Արսենյա Բախտիարյանը:
Փրկարարները 2-րդ հարկից տուժածին պատգարակով իջեցրել եվ հանձնել են «1-03» ծառայության աշխատակիցներին: