ՀԿԵ տնօրենը հանդիպել է երիտասարդներին
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանդիպել է Ընկերության բոլոր ստորաբաժանումները ներկայացնող Երիտասարդական խորհրդի անդամների հետ:
«Բարձրագույն կրթություն ունեցող 786 աշխատողներից 173-ը մինչև 31 տարեկան երիտասարդ մասնագետներ են: Նրանցից 17-ն արդեն իսկ ընդգրկվել են ղեկավար պաշտոնների համալրման ռեզերվում: Աճել է նաև ՀԿԵ-ի երիտասարդ աշխատողների թիվը. այն կազմում է 18% երկաթուղու ընդհանուր թվի աշխատողներից, իսկ ոչ այնքան վաղ այն կազմում էր միայն 14%: Դա վկայում է Ընկերությունում ընթացող կադրեր երիտասարդացման մասին և երիտասարդների ինքնարտահայտման ցանկության մասին», - ընդգծել է Վիկտոր Ռեբեցը:
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենն անդրադարձել է նաև երիտասարդ աշխատողների նյութական խրախուսման և աշխատանքի արժանի վարձատրության հարցերին: Ընկերության ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է ապահովել երիտասարդների առավելագույն ներգրավվածությունն աշխատանքային գործընթացներին, ակտիվացնել նրանց, խորացնել մասնագիտական գիտելիքները, բարելավել աշխատանքի արդյունքները: Այս մասին հայտնում է Երկաթուղու մամլո ծառայությունը: