Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ ոք չի հարցնում` ուզու՞մ ես վաճառվել (տեսանյութ)

Հասարակություն
fd88f493a336c9f042c31688d4251fe8

Ամեն շաբաթ եւ կիրակի Վերնիսաժում հայտնվող այս չորքոտանիները չգիտեն, թե օրվա վերջում որտեղ կհայտնվեն: Նրանց երբեք չեն հարցնում՝ պատրաստ են նոր տեր ունենալ, թե ոչ: Կենդանիները հիմնականում ձագեր են եւ դեռ անուն էլ չունեն:

«Այս շունիկը ֆրանսիական բուլդոկ է, աղջիկ է, երկու ամսական: Անուն չեմ դրել, լինում են դեպքեր, երբ դնում եմ, լինում են նաև, որ նոր տերերն են դնում»,- պատմեց շներ վաճառող Քրիստինեն:

Կենդանինենրի առք ու վաճառքով զբաղվողների նպատակը մեկն է, որքան հնարավոր է թանկ վաճառել կենդանուն:

Քրիստինեն արդեն 8 տարի է զբաղվում շների առք ու վաճառքով: Նա սիրում է իր աշխատանքը և հպարտանում, որ այս տարիների ընթացքում հասցրել է պահել և մեծացնել տարբեր ցեղատեսակների չորքոտանիների, որոնցից դժվարությամբ չի բաժանվում:
«Համ բիզնես, համ էլ սիրում եմ, համ էլ վաճառողուհի ենք էլի մենք` առնող-վաճառող»,-նշեց Քրիստինեն:


Ի տարբերություն Քրիստինեի, Արմենը շների բիզնեսով չի զբաղվում: Նա վաճառում է միայն իր շան ձագերին: Նրա գնորդները հիմնականում շների գիտակ են«Ես վաճառում եմ իմ շան ձագերին, ալաբայներ են ավչառկաներ, շատ լավ ծնողներից ստացած, զտարյուն, 1000 դոլար: Սրանք պահապան շներ են: ունեն 4000 տարվա պատմություն, պահել են քարավաններ, անասուն, շատ հասկացող են»:

Կենդանիների առք ու վաճառքը Հայաստանում օրենսդրությամբ չի կարգավորվում: Մինչդեռ աշխարհի տաբեր երկրներում կենդանի ձեռք բերելու եւ պահելու համար՝ մարդը պետք է ապացուցի, որ դրա հնարավորությունն ունի, կենդանին ապահով ձեռքերում է լինելու: Օրինակ, այս տարի Գերմանիայի խորհրդարանն օրենք է ընդունել. կենդանիներ պահելու ցանկություն ունեցողները պարտավոր են քննություն հանձնել` նրանց հետ վարվելու իրենց հմտությունները ներկայացնելու համար: Իսկ Հայաստանում ցանկացած մարդ ամեն շաբաթ եւ կիրակի կարող է հայտնվել Վերնիսաժում եւ կենդանիների առք ու վաճառքով զբաղվել, առանց պատկերացում ունենալու, թե ինչ ճակատագիր է սպասվում իր վաճառած կենդանուն: