A
A
Երեւանում ամպերը կորոտան
Մարտի 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28-ի ցերեկը` արևելյան շրջաններում, 29-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյուն, առանձին հատվածներում` բուք, մերկասառույց, մառախուղ, տեսանելիության փոքրացում:
Մարտի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-6, 27-ի ցերեկը, 28-ին նույնքանով կնվազի, 29-ի ցերեկը, 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Իսկ Երեւանում՝ մարտի 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: 29-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։