Հայ նկարիչները Artexpo – 2012 –ում
Մարտի 22 - 25-ին Նյու Յորքում տեղի ունեցավ միջազգային Artexpo - 2012 ցուցահանդեսը, որտեղ 3000-ից ավելի աշխատանքների մեջ ընգրկված էին նաեւ երկու հայազգի երիտասարդ նկարիչներ՝ Բորիս Գյուլյանի եւ Սերգեյ Բաղրամյանի կտավները:
Երկու նկարիչներն էլ ծնունդով Երեւանից են :
Բորիս Գյուլյանը իր նկարչական կրթությունը ստացել է Լոս Անջելեսում՝ ավարտելով Սանտա Մոնիկա քոլեջի արվեստի բաժինը: Այնուհետեւ, ուսումը շարունակել է տեղի Ֆիգուրատիվ ակադեմիայում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ ԱՄՆ ում, Իտալիայում, Մեքսիկայում, իսկ Artexpo - 2011 միջազգային ցուցահանդեսին նրա ,,Italian Modern Antiquity,, աշխատանքը արժանացավ առաջին կարգի մրցանակին: Այս տարվա ցուցադրությանը նկարիչը ներկայացել էր ութ աշխատանքով:
Սերգեյ Բաղրամյանը իր նկարչական կրթությունը ստացել Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, իսկ 1998թ ավարտել է գեղարվեստա- թատերական ինստիտուտի գեղանկարչական բաժաինը: Ավարտելուց հետո նա երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է Մոսկվայում: Նա այժմ Ռուսաստանի նկարիչների միության անդամ է: ԱՄՆ- ում բնակություն է հաստատել 2011թ. Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ՝ Երեւանում Մոսկվայում, Լոս Անջելեսում: Սերգեյ Բաղրամյանի առաջին մասնակցությունն է ` Artexpo - 2012 միջազգային ցուցահանդեսին, որտեղ նա ներկայացրել էր 18 հետաքրքիր կտավներ :
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի Նյու Յորք