Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերականգնում են Սանահինի ուղեմասը

Հասարակություն
819eeccd7e3c68451aed261fccd14b0e

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է Սանահինի մեխանիզացված ուղեմասի վերակառուցումը: Վերականգնողական աշխատանքները Սանահինի դեպոյի բազայի վրա սկսվեցին 2011 թվականի հոկտեմբերին: Նման լայնածավալ աշխատանքները Սանահինի դեպոյում, որը կառուցվել է XIX դարի վերջում, կատարվել էին 1960-ական թվականներին:

Ուղեմասի վերակառուցումն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլի շրջանակներում կատարվում է դեպոյի շենքի և արտադրամասերի վերանորոգումն ու վերականգնումը, երկու վերամբարձ կռունկների մոնտաժը, տարբեր մասերի, մասնավորապես փականագործական, զոդման, հիդրա-, պնեվմա- և էլեկտրասարքավորումների վերանորոգման, տեխնիկական մասերի հագեցվածությունը:

Երկրորդ փուլի շրջանակներում ուղեմասում կտեղադրվի հատուկ տեխնիկական սարքավորումը, կկառուցվի խոշոր երկաթուղային տեխնիկայի վերանորոգման և տեղակայման համար նախատեսված հատուկ ծածկը: Նաև նախատեսվում է վերանորոգել ուղեմասի վարչական շենքը, որտեղ կգործեն աշխատողների համար նախատեսված տարածքները և մեքենավարների ուսուցանման դասարանը:

Այս մասին հայտնում է Երկաթուղու մամլո ծառայությունը։