Ավտովթար. Երկու զոհ
Մարտի 29-ին, ժամը 01.02-ին Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Հովտաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար։
«ԲՄՎ» մակնիշի 03 ՕԼ 748 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ջրանցքը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը։
Մինչ փրկարարների ժամանումը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1988 թ. ծնված Արմեն Մել¬քոնյանը և 1985 թ. ծնված Յուրիկ Ավագյանը, որոնք տեղափոխվել են Մասիսի հի¬վան¬դանոց և, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս գրվել:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1987 թ. ծնված Սարգիս Մելքոնյանի դին:
Ավտոկռունկի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ջրանցքից:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը` ջրասուզակներով, որոնք ժամը 05.50-ի սահմաններում ջրանցքում՝ եղեգների մեջ, հայտնաբերել են ուղևոր` 1988 թ. ծնված Գևորգ Ավագյանի դին:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Մարտի 28-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին։ Մասնավորապես` Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում այրվել է մոտ 5 հա խոտ և 1500 քմ խաղողի այգի, Եդեսիա գյու¬¬ղում` մոտ 2,5 հա, Աշտարակ-Օշական ավտոճանապարհին` 2 հա խոտածածկ տարածք:
Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհի տարբեր օջախներում այրվել է 1000 քմ և մոտ 1 հա խոտածածկ տարածք, իսկ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում` 32 քմ մակերեսով ցախանոց և 3 հա խոտ:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել։
Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։