Շուկայում վաճառվում են կեղծ դեղեր (տեսանյութ)
Շուկայում հայտնվել են կեղծ դեղեր։ Դրանք են «Ակտովեգինը» եւ «Կոնկորը», որոնք հիմնականում օգտագործում են սրտանոթային հիվանդություններով տառապողները: Այսօր այս մասին ահազանգեց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։
Իսկ իր հերթին այս մասին տեղեկացրել է դեղեր ներմուծող «Նիկոմեդ» ընկերությունը: Իսկ կոնկրետ որ դեղատներն են այսօր վաճառում կեղծված դեղերը պարոն Զաքարյանը անուններ չնշեց. « Տարածված են հանրապետությունում»
Իսկ ինչպես տարբերակել կեղծ դեղերն իրականից:
«Եթե դեղը կասկածելի էժան է, դա առաջին նշանն է կեղծ լինելու մասին»,-ասաց նա։
Ի դեպ, թե «Կոնկորը», թե «Ակտովեգինը», համարվում են թանկարժեք դեղեր, որոնք սրտանոթային հիվանդություննրով տառապողների համար անհրաժեշտություն են: «Ակոտվեգինի» ընդունմամբ մեկ բուժման կուրսն առնվազն 54 հազար դրամ է կազմում:
Դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը այսօր դիմելով հասարակությանը խնդրեց գոնե ժամանակավորապես դադարեցնել այս դեղերի գնումը: