Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխվել է ԱՄՆ մուտքի արտոնագրերի «գինը»

Հասարակություն
47026683635e62717c6bd54b2e00a0bd

Ապրիլի 13-ից ԱՄՆ պետքարտուղարությունը կփոփոխի արտոնագրերի միջնորդավճարի չափը: Ոչ ներգաղթային արտոնագրերի և սահմանահատման քարտերի համար նախատեսված միջնորդավճարները կբարձրանան, մինչդեռ բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի համար նախատեսված միջնորդավճարները կնվազեցվեն: Այս մասին հայտնում է դեսպանատան մամլո ծառայությունը.

«Պետքարտուղարությունը հնարավորության սահմաններում պետք է կարողանա միջնորդավճարների հավաքագրման միջոցով վերականգնել արտոնագրերի ձևակերպման համար ծախսված միջոցները: Ներկա պահին գանձվող միջնորդավճարները բազմաթիվ պատճառներով չեն ծածկում արտոնագրերի ձևակերպման համար ծախսված միջոցները: Ոչ ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների ավելացումը կնպաստի ծառայությունների ավելացմանն ու ընդլայնմանն արտասահմանում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, աշխատողների թվի ավելացմանը` արտոնագրերի աճող պահանջարկը բավարարելու համար»:

Չնայած հիմնականում ներգաղթային արտոնագրերի համար նախատեսված միջնորդավճարների ավելացմանը` E տեսակի արտոնագրերի (պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար) և K (ԱՄՆ քաղաքացիների հարսնացուների/փեսացուների համար) տեսակի արտոնագրերի միջնորդավճարները կնվազեցվեն:

Ոչ ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ

Արտոնագրի տեսակ

նախկին սակագին

նոր սակագին

Զբոսաշրջության, բիզնես, տրանզիտ , անձնակազմի անդամի, ուսանողական, փոխանակման ծրագրի այցելուի, և լրագրողների համար նախատեսված արտոնագրեր

$140

$160

Միջնորդագրի վրա հիմնված արտոնագրեր  (H, L, O, P, Q, և R)

$150

$190

Պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար նախատեսված արտոնագրեր (E)

$390

$270

Հարսնացուների/փեսացուների համար նախատեսված արտոնագրեր  (K)

$350

$240

Սահմանահատման քարտեր (15 տարեկան և բարձր)

$140

$160

Սահմանահատման քարտեր (15 տարեկանից ցածր)

$14

$15

 

Ոչ ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների փոփոխության հետևանքով բոլոր տեսակի ներգաղթային  արտոնագրերի միջնորդավճարների չափը նվազեցվում է:

Ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ

Արտոնագրի տեսակ

միջնորդավճարի նախկին չափը

միջնորդավճարի նոր չափը

Ընտանիքի անմիջական և ոչ անմիջական անդամների համար դիմումներ 

$330

$230

Աշխատանքային միջնորդագրերի հիման վրա դիմումներ

$720

$405

Այլ ներգաղթային արտոնագրերի դիմումներ

$305

$220

Բազմազանության վիճակախաղի արտոնագրերի դիմումներ

$440

$330

Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի ճշտում

$380

$275