Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստին «չպահեցին» հոգեբուժարանում (տեսանյութ)

Հասարակություն
21bc3cf97231987d325e1a1d2d22a3b8

Ոստիկանության Նորք-Մարաշի տարածքային բաժանմունք բերված, այնուհետև Նորքի հոգեբուժական հիվանդանոց տեղափոխված ակտիվիստ Երվանդ Կարապետյանը ժամը 18:00-ի սահմաններում ազատ է արձակվել: Ըստ hra.am-ի՝ հոգեբուժարանում չեն հաստատել ոստիկանության «դիագնոզը»։ Անգամ զարմացել, թե ինչի՞ց են ոստիկանները եզրակացրել, որ նա հոգեկան հիվանդ է:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13։50-ին, Հանրային հեռուստաընկերության շենքի առջևից ակտիվիստ Երվանդ Կարապետյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունք։ Նա Հանրային հեռուստաընկերության «հակաժողովրդավարական գործունեության դեմ բողոքի ակցիա» էր իրականացնում։ Ոստիկանների փոխանցմամբ՝ անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, իբրև այդ մարդը հոգեկան հիվանդ է:

Այս ահազանգի հետևանքով ոստիկանությունը բերման է ենթարկել Երվանդ Կարապետյանին։ Երվանդը պլակատը ձեռքին միայնակ կանգնած է եղել հեռուստաընկերության շենքի առաջ։ Հարցին, թե ինչպես է դրսևորվել Երվանդի «տարօրինակ վարքագիծը», ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունքի հերթապահ Հարությունյանը ասել է ՝ պլակատը ձեռքին կանգնած է եղել։

Ոստիկանության բաժանմունքից 15:15-ի սահմաններում Երվանդ Կարապետյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Նորքի հոգեբուժարան՝ ստուգման,որտեղիղ էլ ազատ է արձակվել։

 

Քիչ առաջ Երվանդ Կարապետյանը տարածել է «դեպքի» տեսանյութը։