Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճաբանություն դիսկոակումբում

Հասարակություն
6c3caa24e4f10ce1ec04f3126a0a8cfb

Հիվանդանոց կրծքավանդակի վնասվածքով տեղափոխված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Միհրան Էլֆանին հայտնել է, որ «Ալեն-Էլեն» դիսկոակումբում ծեծի է ենթարկվել:

Պարզվել է, որ նույն օրը, մարտի 29-ին ժամը 01.00-ին, նշված դիսկոակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Մ. Էլֆանին և նրա ընկերոջը` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Իլիա Դատվարին, ու պատճառել վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։ Հիշեցնենք,որ օրեր առաջ էլ այստեղ պայթյուն էր եղել, որի հետեւանքով իրանցիներ էին վիրավորվել։