A
A
Լարված իրավիճակ Մաշտոցի պուրակում (տեսանյութ)
Ձեր հավաքն ապօրինի է,- Մաշտոցի պուրակում բարձրախոսով հայտարարեցին ոստիկանները, սակայն նրանց ձայնը խլացավ երիտասարդների հայրենասիրական երգերից։
Մոտ 100 հոգանոց բազմություն է այս պահին Մաշտոցի պուրակում։ Այստեղ են բնապահպաններ, արվեստագետներ,«Ժառանգության» պատգամավորներ։
Մեծ թիվ են կազմում ոստիկանները, որոնք զինված են վահաններով։
Հիշեցնենք, որ բնապահպանները հայտարարել են, որ այսօր ժամը 13-ին սկսելու են ապամոնտաժել պուրակի կրպակները, իսկ ոստիկանները զգուշացրել է, թե այդ ինքիրավչություն է, եւ իրենք կդիմեն համապատասխան միջոցների։
Դիտեք «Ա1+»-ի եթերում ուղիղ միացում այգուց հետևյալ հասցեով www.livestream.com/a1plus։