Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստրասբուրգյան համերգի հասույթը` վարդաշենցիներին

Հասարակություն
3595f1ed32f2b3e554516df9f7ad74f3

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հովանու ներքո Ստրասբուրգի կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ «AMALGAMME» ֆրանս-գերմանական նվագախմբի կազմակերպած բարեգործական համերգը, որի ողջ հասույթը «Solidarité Protestante France Arménie» և «Parole sans Frontière» ասոցիացիաների միջոցով ուղղվելու է օգնության կարիք ունեցող երեխաներին և մասնավորապես Հայաստանում Վարդաշենի Հատուկ Կրթական Համալիրին:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Արմեն Պապիկյանը և շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ ու Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերին, ինչպես նաև Ստրասբուրգի կոնսերվատորիային` համերգի կազմակերպման և մարդասիրական այս ակցիային ակտիվ և հետևողական մասնակցության համար:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: