Քարոզարշավը կսկսի ԲՀԿ-ն, կավարտի` ՀԴԿ-ն
Հանրային հեռուստաընկերությունը ընդհանուր 1 ժամ անվճար եւ մինչեւ 3 ժամ վճարովի եթեր կհատկացնի համամասնական ընտրակարգով ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերին;
ԿԸՀ-ը այսօրվա արտահերթ նիստում հաստատեց մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին մասնակից 8 կուսակցություններին եւ մեկ դաշինքին` անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
Ապրիլի 8-ին քարոզարշավը կմեկնարկի ԲՀԿ-ն, իսկ մայիսի 4-ին` կավարտի ՀԴԿ-ն:
ԿԸՀ-ն նաեւ հաստատեց, որ ապրիլի 8-22-ը հանրայինով ժամը 18-ից սկսած յուրաքանչյուրին կհատկացվի 2 րոպե անվճար, մինչեւ 4 վճարովի եթերաժամ, ապրիլի 23-28-ը` 2 րոպե անվճար, մինչեւ 5 րոպե վճարովի , իսկ ապրիլի 29- ից մայիսի 4-ը` 3 րոպե անվճար, մինչեւ 5 րոպե վճարովի եթերաժամ:
Իսկ Հանրային ռադիոն կհատկացնի ընդհանուր 2 ժամ անվճար եւ մինչեւ 3 ժամ եթեր կհատկացնի` ժամը 13.30-ին եւ 21.40-ին: