A
A
Միակ ելքը պայթուցիկն էր
Այսօր առավորտյան վերսկսվել են պայթեցման միջոցով ձնահյուսի համար վտանգավոր տարածքների վնասազերծումը` Ջաջուռ-Մայիսյան երկաթգծի հատվածում:Ապրիլի 2-ին, ժամը 10.35-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու գծային կայարանների միավորումից ահազանգ է ստացվել, որ մոտ 5400 խմ ծավալով ձնահյուսի հետևանքով փակվել է Ջաջուռ-Մայիսյան ե/գ 7-րդ կմ-ի հատվածը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 22.00-ի դրությամբ աշխատանքները դադարեցվել էին ։ Դեպքի վայրում էին ՀՀ ԱԻՆ Շիրակի ՄՓՎ օպերատիվ խումբը` 6 փրկարարներով, վարչության պետ փ/ծ գ-տ Մ. Սարիբեկյանի գլխավորությամբ:
Աշխատանքները ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը: Տարածքի ուսումնասիրության արդյունքում կայացվել էր որոշում պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ: