Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թունավորում

Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Ապրիլի 3-ին, ժամը 04.02-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Արարատյան 1-ին զանգվածի 3-րդ փողոցի թիվ 9 տան բնակչուհի` 1955 թ. ծնված Վեներա Քեյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առղջական վիճակը բավարար է:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտ այրվել է 1100 քմ, Իջևանում` 1500 քմ, Դովեղ գյուղին հարակից «Քխաձոր» հանդամասի մոտ` 20 հա, Աչաջուր գյուղի մոտակայքում` 8 հա, Իջևանի գերեզմանատան մոտ` 3 հա մակերեսով խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։