Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորագավիթից մարիխուանա էին հավաքել

Հասարակություն
838add78340c1d6613609d6898a85dc8

Ապրիլի 2-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից՝ «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել երկու երիտասարդի:

Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածով:

Ըստ երիտասարդներից մեկի հայտարարության՝ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, որը Նորագավիթի դաշտից հավաքել է 2011 թ. աշնանը՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Խարդախության մեղադրանք

Ապրիլի 2-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 11 շենքի մոտից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: